Ալիկ Հայրապետյանը ներկայացել է ադրբեջանցի և անհետ կորածների 102 իգական սեռի հարազատից մերկ լուսանկար պահանջել
Սյունիքի մարզի դատարանում քննվում է մեղադրյալ Ալիկ Հայրապետյանի գործը, որը 44-օրյա պատերազմից հետո սոցիալական ցանցերում որոնել ու գտել է անհետ կորած զինծառայողների իգական սեռի հարազատներին, ներկայացել որպես ադրբեջանցի զինծառայող, կեղծ տվյալներ հայտնել իգական սեռի հարազատներին, սեռական բնույթի լուսանկարներ պահանջել ու շահագործել նրանց, հրաժարվելու դեպքում սպառնացել սպանել գերության մեջ գտնվող իրենց հարազատներին:
Նա սոցիալական ցանցերում գտել է 102 հարազատի, որոնցից մի քանիսը հավատացել է Ալիկ Հայրապետյանին, որն իր օգտահաշվի անունը փոխել է և ներկայացել Ազիզ Մուրադով անունով: Նրա հետ հարազատները նամակագրություն են վարել, իսկ Ալիկ Հայրապետյանը բոլորին տվյալներ է հայտնել, որ անհետ կորած իրենց զինծառայողները ադրբեջանական քրեակատարողական հիմնարկներում են, որոնց հետ ինքը կարող է տեսազանգ կազմակերպել, գտնվում է կապի մեջ:
Հայրապետյանը դրա դիմաց պահանջել է մերկ, սեռական օրգանները ցուցադրող լուսանկարներ, և սպառնացել, որ չուղարկելու դեպքում կսպանի գերության մեջ գտնվող հարազատներին:
Ըստ մեղադրանքի՝ ովքեր հավատացել են Ալիկ Հայրապետյանին, նա կեղծ խոստումներ է տվել առ այն, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերեվարված զինծառայողների հետ, կուղարկի նրանց լուսանկարները, որից հետո ուղարկել է ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքերը, ապա օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին, նրանցից պահանջել, ապա՝ հարկադրել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել և ծառայություններ մատուցել, այն է՝ սոցցանցերով իրեն ուղարկել սեռական օրգանները ցուցադրող լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:
Գործով 16 տուժող կա:
Ալիկ Հայրապետյանը մեղադրվում է մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործման մեջ: Նախկինում դատված չէ, խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարու...
Թումոյի հարակից տարածքում՝ կախված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի
Auroranews-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Երևանի Թումանյանի այգում` Թումոյի հարակից տարածքում կախված վիճակում հայտնա...
Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոմեքենան տապալել է հսկայական գազախողովակը, վնասվել են ավտոմեքենաներ, կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությա...
Նոր մանրամասներ Արագածոտնում խոշոր վթարից. Ղեկին եղել է սերիալների հայտնի դերասանուհին
Նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:Shamshyan.com-ի հա...