ՍՊՈՐՏ. Արոնյանը հաղթեց եզրափակիչի առաջին օրը

Արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի եզրափակիչի առաջին խաղային օրը Լևոն Արոնյանը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի նկատմամբ: Երրորդ պարտիայում հայ գրոսմայստերը հաղթել է սպիտակ ֆուգուրներով, մյուս պարտիաներում գրանցվել է ոչ ոքի: 

Եզրափակիչի երկրորդ դիմակայությունը տեղի կունենա հուլիսի 4-ին։ 

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը թայ-բրեյքում պայքարից դուրս էր թողել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: 

Մրցաշարի նախնական փուլում Արոնյանը 15 հնարավորից վաստակել էր 10,5 միավոր և փլեյ-օֆֆ դուրս եկել առաջին տեղով: Քառորդ եզրափակիչում նա ուժեղ էր գտնվել հնդիկ Արջուն Էրիգաիսիից: 

Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ