Սպորտ
Եվրո-2020. Ծանր վնասվածք է ստացել Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան
Lilit T.
Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ծանր վնասվածք է ստացել բելգիացիների դեմ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի խաղում (2:1)։
Sky Sport Italia-ի համաձայն՝ իտալական «Ռոմայի» 28-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջիլի պատռվածք: Նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 4 ամիս:
Բելգիայի հավաքականի դեմ խաղում Սպինացոլան 79-րդ րոպեին խաղադաշտը լքել էր պատգարակով: Դաշտից հեռանալիս նա չէր կարողացել զսպել արցունքները:
Եվրո-2020-ում Լեոնարդո Սպինացոլան 2 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում իտալացիները կմցեն Իսպանիայի հավաքականի հետ, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է շվեյցարացիներին:
Նմանատիպ հոդվածներ
ՍՊՈՐՏ. Արոնյանը հաղթեց եզրափակիչի առաջին օրը
Lilit T.
ՍՊՈՐՏ. Եվրո-2020. Իտալիայի հավաքականը պայքարից դուրս թողեց Բելգիային՝ դուրս գալով կիսաեզրափակիչ
Lilit T.
«Շիրակը» պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգային
Lilit T.
ՍՊՈՐՏ. Ռուս ֆուտբոլիստ է հանկարծամահ եղել խաղադաշտում
Lilit T.