ՍՊՈՐՏ. Ռուս ֆուտբոլիստ է հանկարծամահ եղել խաղադաշտում
Ռուսաստանի սիրողական առաջնության Մոսկվայի հարավ-արևմտյան լիգայի խաղում ֆուտբոլիստ է հանկարծամահ եղել։ Այս մասին հայտնում է Sport24-ը։ Նրա հետ տեղի է ունեցել այն, ինչ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի սիրողական լիգայի նախագահ Դմիտրի Սմիրնովը։
Հատկանշական է այն, որ ֆուտբոլիստի անունը բացակայել է խաղի հայտացուցակից։ Սմիրնոովը նշել է, որ հիմա իրենք փորձում են պարզել մահացած ֆուտբոլիստի ինքնությունը։
«Բանն այն է, որ մարդը գիտակցությունը կորցրեց հենց խաղի սկզբում, այսինքն դեռ ոչ բախում էր եղել, ոչ էլ հոգնածություն որպես այդպիսին։ Գումարած՝ խաղը երեկոյան էր, այսինքն արդեն հով եղանակ էր։
Սա մեր լիգայի համար հազվադեպ միջադեպ էր։ Նրա անունը չկար հայտացուցակում։ Հիմա մենք պարզում ենք, թե ով էր նա։ Կարծեմ՝ նրա ընկերը հրավիրել էր խաղալու»,- Սմիրնովի խոսքերն է փոխանցում Sport24-ը։