ՍՊՈՐՏ. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին. Goldmoney Asian Rapid
Արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրը Լեւոն Արոնյանը սկսեց աշխարհի չեպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ պարտիայով։ Հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ 66-րդ քայլում եւ 4,5 միավորով կիսում է առաջին տեղը ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի հետ։
Լեւոն Արոնյանը առաջին օրվա 5 պարտիաներում հաղթել էր հնդիկներ Ադհիբանին եւ Գուկեշին, ոչ ոքի խաղացել ռուսաստնացի Պյոտր Սվիդլերի, չինացի Դին Լիրենի, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Սալեհ Սալեմի հետ։
Նախնական փուլում կանցկացվի 15 տուր։ Առաջին 8 տեղերը գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։