Սպորտ
ՍՊՈՐՏ. Եվրո-2020. ի՞նչ հանդիպումներ կկայանան այսօր
Lilit T.
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում շարունակվում են 1/8 եզրափակչի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային հերթական օրը Նիդերլանդները կմրցի Չեխիայի հետ: Նիդերլանդները ընտրանին խմբային փուլում բացարձակ արդյունք գրանցեց և հաղթեց երեք խաղերում էլ: D խմբում Չեխիանն դուրս եկավ երրորդ լավագույն արդյունքով` նրանք մեկ խաղում հաղթել էին, մեկում պարտվել և մեկն էլ ավարտել են ոչ-ոքի:
Մյուս խաղում Եվրոպայի այս առաջնության ֆավորիտների հանդիպումն է` Բելգիա-Պորտուգալիա: Բելգիան B խմբից դուրս եկավ առաջին տեղով` երեք խաղերում էլ հաղթելով: Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանին F խմբից դուրս եկավ երրորդ լավագույն արդյունքով:
Նիդերլանդներ-Չեխիա` 20:00
Բելգիա-Պորտուգալիա` 23:00
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Հայաստանը երեք մեդալ ունի Աշխարհի գավաթում
1.0
Հայ հարձակվողը` Անգլիայի Պրեմիեր լիգայո՞ւմ
3.0