Կապառոսը հրապարակել է ազգային հավաքականի անվանացանկը

23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։

 

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը:

 

«Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»,–նշել է Կապառոսը: