Nissan-ը Եռաբլուրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Շավարշ Ղազարյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Քաղաքականություն

Պատահարներ