Mercedes է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ահազանգ է ստացվել ԱԻՆ, որ հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածի սկզբնամասում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի վարորդ Ստեփան Ասոյանի հետ մարել են ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը։

Ըստ նախնակման տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ