ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեխիկոյում մետրոկամուրջը փլուզվել է գնացքի անցնելու ժամանակ

Մայիսի 3-ի երեկոյան Մեխիկոյում փլվել Է մայրաքաղաքային մետրոյի ճյուղերից մեկի՝ Olivos կայարանի մերձակայքում գտնվող մետրոկամուրջը, երբ դրա վրայով անցնում Էր գնացքը, գրում Է El Universal-ը:

 

Քաղաքի վարչակազմի նախնական տվյալների համաձայն, զոհվել Է 20 մարդ, ևս 70-ը վնասվածքներ են ստացել:

 

Փլուզումը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ավտոմեքենան մխրճվել Է մետրոկամուրջի հենարաններից մեկի մեջ: Գնացքն անջատվել Է, կախված մնացած վագոններում փակված են մնացել շուրջ հիսնյակ ուղեւորներ: Այժմ տեղում աշխատում են հրշեջները, փրկարարները, ոստիկանությունը եւ բժիշկները, հիվանդանոցները պատրաստ են ընդունել տուժածներին: Քաղաքագլուխ Կլաուդիա Շայնբաումը Twiyyer-ում հաղորդել Է, որ մեկնել Է աղետի վայր:

Քաղաքականություն