Թրամփի նստավայրին մոտեցած ինքնաթիռը չեզոքացվել է
F-16 կործանիչը որսացել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրին մոտեցած ինքնաթիռը։ Ինքնաթիռը մոտեցել է Մար-ա-Լագո կոչվողմասնավոր տարածքին, որը պատկանում է Սպիտակ տան ղեկավարին։
Համաձայն Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) տարածած հաղորդագրության՝ իրավիճակը կարգավորվել է անվտանգ եղանակով։ Միջադեպի ընթացքում օդային անվտանգության կանոնների խախտման հնարավոր ռիսկեր չեն արձանագրվել։
NORAD-ը չի հստակեցրել, թե ինչ տեսակի օդային միջոց է ներխուժել սահմանափակված օդային տարածք, ինչպես նաև չի հայտնել ինքնաթիռի պատկանելիության կամ թռիչքի նպատակի վերաբերյալ մանրամասներ։
Դեպքի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել, իսկ համապատասխան կառույցները շարունակել են վերահսկել տարածաշրջանի օդային անվտանգությունը սահմանված կարգով։
Նմանատիպ հոդվածներ
Շանը փակել են բեռնախցիկում․ օդի խիստ պակասից՝ կենդանին կոտրել է լուսարձակը․ մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Մանուշակյան-Չալյանը գրառում է արել՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկար, որտեղ երևում է, թե կեն...
Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ Ֆրանսիա
Փարիզից Կորսիկայի Այաչիո քաղաք թռչող ինքնաթիռը Լիոնում տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վթարային վայրէջք...
Պայթյուն ավտոմեքենայում․ մահափորձ ռուս գեներալի դեմ
Մոսկվայում մեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-մայոր Ֆանիլ Սա...
Նոր-Նորքում մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ uպանելով նրան․ մանրամասներ կան դեպքի մասով
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանո...