Իրանը բախվել է վերջին 60 տարվա ամենաուժեղ երաշտին․ Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ճգնաժամային է անվանել ջրի ապահովման հետ կապված իրավիճակը, նշելով, որ ջրի քանակը սակավ է հանրապետության բոլոր նահանգներում: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Իրանը բախվել է վերջին 60 տարվա ամենաուժեղ երաշտին, ինչի պատճառով երկրի հիմնական բազմաթիվ ջրամբարներ դատարկվել են, իսկ մայրաքաղաքում իշխանությունները ստիպված են եղել դիմել գիշերային ջրանջատումների:
«Ջրի հետ կապված խնդիրներ կան մեր երկրի բոլոր նահանգներում։ Իրանում ջրով ապահովումը ճգնաժամային վիճակում է», - ասել է Փեզեշքիանը։
Նշենք, որ Իրանի օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում դիտվում է «վերջին 50 տարվա ամենաչոր աշունը»: Տեղումների մակարդակը բազմամյա միջին ցուցանիշի համեմատ նվազել է 89%-ով։
Նմանատիպ հոդվածներ
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյա...
Ուկրաինան սկսել է պատրաստվել ընտրություններին
Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո ընտրություններ անցկացնելու վ...
Առաջին անգամ աշակերտները մասնակցելու են համայնքի զարգացմանը միտված որոշումներին
Երևանի քաղաքապետին կից աշակերտական խորհրդի առաջին նիստն էր: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Աշակե...
Ուկրաինան Եվրահանձնաժողովից ստացել է 2025 թվականի ֆինանսական օգնության վերջին տրանշը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային է ուղարկել 2025 թվականի ֆինանսական օգնության վերջին տրանշը՝ 2,3 միլիարդ եվրոյի չափով,...