Թրամփը չի կարող անեքսիայի ենթարկել այլ երկրներ. Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են հարգել իրենց սահմանները այս մասին գրում է The Guardian-ը։ 


Պաշտոնյաների հայտարարությունն արվել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումից հետո։


Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ինքնավար տարածքը պետք է լինի ԱՄՆ վերահսկողության տակ։


«Մենք դա շատ հստակ ասել ենք նախկինում։ Հիմա մենք դա կրկին ասում ենք․ ազգային սահմանները և պետությունների ինքնիշխանությունը հիմնված են միջազգային իրավունքի վրա: Դուք չեք կարող անեքսիայի ենթարկել այլ երկրներ»,- հայտարարել են Ֆրեդերիկսենն ու Նիլսենը՝ հավելելով, որ «Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին», և ԱՄՆ-ն չպետք է զավթի այն։

Քաղաքականություն