Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզները կգործեն անվճար. փոխմարզպետ
Արարատի փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է․
«Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզները կգործեն անվճար։
Շնորհակալություն ՀՀ կառավարությանը և հանրային շահով առաջնորդվող յուրաքանչյուրին»։
Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջարկել էր Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար, հաշվի առնելով, որ կառավարությունը տարեկան ավելի քան 3 մլրդ դրամ դոտացիա է հատկացնում համայնքին՝ նշելով, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա ապահովել հավասար կրթական հնարավորություն բոլոր երեխաների համար, բարձրացնել ծնողների սոցիալական պաշտպանությունը և նպաստել համայնքի երկարաժամկետ զարգացմանը։ Նախաձեռնությունը ՔՊ ավագանու անդամ Էվելինա Ոսկանյանին է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին. ArmLur
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրում է ArmLur-ը: Նրա ձերբակալման գործընթացը իր...
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալել են ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյային
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրել էր ArmLur-ը: Նրա ձերբակալման գործընթացը իր...
Միշտ չարամտությունից չէ, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են ն...
«Ձևիստների շարժման» հերթական մանիպուլացիան. ժողովրդից գողացողները խոսում են աղքատությունից. Թորոսյան
Սիրելի հայրենակիցներ, այսօր պետք է անդրադառնամ հայտնի ռուս օլիգարխի կողմից ստեղծված «Ձևիստների շարժման» հերթական մանիպու...