Վրաստանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները քննարկել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի վթարի հարցը
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն և նրա պատվիրակությունը պաշտոնական այցով Ստամբուլում են։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այցի ընթացքում նախարարը երկկողմ հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Ալի Երլիքայայի հետ։
«Կողմերը քննարկել են երկու երկրի միջև իրավապահ ոլորտի գործընկերությունը, դրա խորացման հեռանկարները և համագործակցության առաջնահերթ ոլորտները։
Ալի Երլիքայան կրկին շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի վթարի ժամանակ ձեռնարկած ջանքերի, ինչպես նաև արագ և արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել երկու կողմի միջև փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակմանը, ինչպես նաև ոստիկանական կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։ Երկու երկրի նախարարները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով Վրաստանի և Թուրքիայի իրավապահ մարմինների միջև գործընկերությունը ապագայում էլ ավելի կզարգանա։
Եզրափակելով՝ Գեկա Գելաձեն շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը հրավերի, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար»,- ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը դեռևս լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին․ Ռյաբկով
Ռուսաստանը դեռևս լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ, սակայն Թրամփի վարչակազմը մի շարք քայլեր է ձեռնարկել ճիշ...
Ռուսական զորքերը կարող են զանգվածային հարձակում սկսել դեկտեմբերի 25-ին․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զգուշացրել է, որ ռուսական զորքերը կարող են զանգվածային հարձակում սկսել Ուկրաինայի...
Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, այլ ոչ թե...
Թրամփը Բայդենին անվանել է «հիմար»՝ Ուկրաինայի վրա միլիարդներ ծախսելու համար
Թրամփը Բայդենին անվանել է «հիմար»՝ Ուկրաինայի վրա միլիարդներ ծախսելու համար։ Լրագրողների բազմության առջև ելույթ ունենալո...