Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, որին որպես հրավիրյալ մասնակցել են նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաներ։
Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը զեկուցել է մշակվող հայեցակարգային ուղղություններով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց իրավական հիմնավորումները, նպատակային ուղղվածությունը և համակարգային ազդեցությունը սահմանադրական կարգի զարգացման համատեքստում։
Մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների ամրապնդման, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սահմանադրական ինստիտուտների կայունության և գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ։
Սահմանադրական կարգավորումների վերանայմանն առնչվող հարցերի շրջանակում ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ՝ սահմանադրական սկզբունքների, իրավական կանխատեսելիության, ինչպես նաև իրավական պետության ամրապնդման տեսանկյունից։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, իրականացվող աշխատանքների փոխկապակցված և ներդաշնակ կազմակերպումը՝ բարեփոխումների իրավական ամբողջականությունն ու շարունակականությունն ապահովելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստ...
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին. ArmLur
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրում է ArmLur-ը: Նրա ձերբակալման գործընթացը իր...
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալել են ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյային
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրել էր ArmLur-ը: Նրա ձերբակալման գործընթացը իր...
Միշտ չարամտությունից չէ, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են ն...