Հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում․ Աբրահամյան
Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհաստատություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանը:
Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով:
Խաղաղության մասին անվերջ խոսացող, իսկ իրականում` կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռելությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը դեռևս լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին․ Ռյաբկով
Ռուսաստանը դեռևս լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ, սակայն Թրամփի վարչակազմը մի շարք քայլեր է ձեռնարկել ճիշ...
Ռուսական զորքերը կարող են զանգվածային հարձակում սկսել դեկտեմբերի 25-ին․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զգուշացրել է, որ ռուսական զորքերը կարող են զանգվածային հարձակում սկսել Ուկրաինայի...
Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, այլ ոչ թե...
Թրամփը Բայդենին անվանել է «հիմար»՝ Ուկրաինայի վրա միլիարդներ ծախսելու համար
Թրամփը Բայդենին անվանել է «հիմար»՝ Ուկրաինայի վրա միլիարդներ ծախսելու համար։ Լրագրողների բազմության առջև ելույթ ունենալո...