Բնակիչը հրդեհ է առաջացրել՝ բնակարանում գործի դնելով 100 կրակոց ունեցող հրավառություն. Գլազով
Ուդմուրտիայի Գլազով քաղաքում 43-ամյա տղամարդը հրդեհ է առաջացրել իր բնակարանում՝ սենյակներից մեկում գործի դնելով շուրջ 100 կրակոց ունեցող ֆեյերվերկ։ Այս մասին հայտնում է հանրապետության ԱԻՆ-ը։
Արտակարգ ծառայություններին դեպքի մասին հայտնել են բազմաբնակարան շենքի բնակիչները․ նրանք լսել են բարձր ու հաջորդական պայթյունների ձայներ և զգացել այրման հոտ։ Դեպքի վայրում պարզվել է, որ բնակարանի տերը որոշել է «սալյուտ» կազմակերպել սեփական հյուրասենյակում՝ վառելով հզոր հրավառություն։
Տղամարդը հասցրել է ինքնուրույն լքել բնակարանը մինչև փրկարարների ժամանումը։ Հրդեհը ընդգրկել է մոտ 5 քմ տարածք։ Այն մարելու համար ներգրավվել է 11 հրշեջ և 3 միավոր տեխնիկա։
Հրդեհաշիջման ընթացքում հրշեջները մահճակալներից մեկի տակ հայտնաբերել են տնային կատվին, որին հաջողվել է փրկել։
Նմանատիպ հոդվածներ
Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. մանրամասներ
Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ 5-րդ մե...
Դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա, մեկ երեխա սպանվել է. մանրաասներ. Ռուսաստան
Մերձմոսկովյան Գորկի-2 գյուղի դպրոցում դեռահասը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի և աշակերտների վրա, ինչի հետևա...
Երևանում դեղատան պահեստում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաք...
Սիդնեյի լողափում կրակոցների զnհերի թիվը ավելացել է
Խանուկայի տոնակատարության ժամանակ Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցների հետևանքով զոհվել է 12 մարդ։ Այս մասին հայտնել է Նոր...