Թուրքիայի նախագահը Իսրայելը անվանել է «աղետ» Մերձավոր Արևելքի համար

Թուրքիայի նախագահը Իսրայելը անվանել է «աղետ» Մերձավոր Արևելքի համար՝ մեղադրելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը երկրի վրա հարձակվելու մեջ։


«Վերջին երկու տարիների ընթացքում Իսրայելը հարձակվել է Մերձավոր Արևելքի յոթ երկրների վրա։ Նեթանյահուի կառավարությունը աղետ է եղել ոչ միայն տարածաշրջանի, այլև Իսրայելի ժողովրդի համար։ Հիմա նույն այս ղեկավարությունը ցանկանում է շեղել ուշադրությունը իր հանցագործություններից՝ հարձակվելով մեր երկրի վրա»,- կայքում գրառման մեջ գրել է Թուրքիայի նախագահի խորհդական Բուրհանեթթին Դուրանը։


Ըստ նրա՝ հեգնանքն այն է, որ Իսրայելի առաջնորդները խոսում են տարածաշրջանի այլ երկրների իմպերիալիստական ​​​​նկրտումների մասին, մինչդեռ իրենք հենց նոր են կատարել պատմության ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը։


«Իսրայելը անկայունացնող ուժ է, և նրանց երկարատև հիստերիկ հայտարարությունները Թուրքիայի ուժի և ազդեցության մասին պարզապես ծիծաղելի են», - հայտարարել է Դուրանը։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Իսրայելի կողմից Իրանի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների դեմ հարվածների ֆոնին։ Թուրք առաջնորդը շեշտել է, որ Անկարան կշարունակի աջակցել Իսրայելի ագրեսիայի դեմ պայքարող երկրներին։

Քաղաքականություն