Որևէ բանակցություն չենք պատկերացնում, քանի որ կա միջազգային արբիտրաժի որոշում. Կարապետյան

ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում: Դրա պատասխանատվությունը որոշում կայացնողի վրա է, որի հետևանքները, ցավոք, Հայաստանը ժամանակի ընթացքում ստիպված է լինելու կրել, այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: 


«Որևէ բանակցություն չենք պատկերացնում, քանի որ կա միջազգային արբիտրաժի որոշում, որ այս պրոցեսները դադարեցվի»,-նշել է նա:



Կարապետյանը անդրադառնալով ընտրություններին ասել է. «Միանշանակ մասնակցելու ենք ընտրություններին, վարչապետի թեկնածուի անունը կնշենք համագումարի ընթացքում: Նա կլինի ընդունելի և ընկալելի մեր հանրության համար»: 


«ՀՀ-ն պետք է ունենա 5-րդ նոր առաջնորդ՝ նոր ազգանվամբ, այլապես միասնության հարցը կլինի հարցականի տակ»,- իր խոսքում ասել է Նարեկ Կարապետյանը:


Ասուլիսին նա նաև արձագանքեց իշխանության պնդումներին, թե ինքն «անկախ չէ» և «կապ ունի» նախկին իշխանությունների հետ։


«Ի՞նչ եք կարծում, հայկական ամենամեծ կապիտալ ունեցող ընտանիքը որևէ մեկից կախվա՞ծ է, թե՞ չէ։ Կարո՞ղ է այնպիսի մարդ լինել, ումից Հայաստանում Սամվել Կարապետյանը կարող է կախված լինել։ Մարդիկ, ովքեր այդպիսի պնդում են անում, չեն պատկերացնում իրերի դասավորվածությունը հողի վրա»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Քաղաքականություն