Պայթյուն ավտոմեքենայում․ մահափորձ ռուս գեներալի դեմ
Մոսկվայում մեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-մայոր Ֆանիլ Սարվարովը։ Այս մասին հաղորդել է «EJ» Telegram հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ Մոսկվայում մահափորձ է կատարվել Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-մայոր Ֆանիլ Սարվարովի դեմ։ Պայթյունը տեղի է ունեցել Յասենևայա փողոցի բնակելի շենքի բակում, երբ նա նստում էր իր ավտոմեքենան։ Մեքենան լուրջ վնասվել է․ Սարվարովը դուրս է բերվել մեքենայից։ Նա ստացել է բազմաթիվ բեկորային վերքեր ու կոտրվածքներ և ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարորդի նստատեղի տակ տեղադրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Պայթյունը տեղի է ունեցել մեքենայի շարժվելուց մի քանի վայրկյան անց։
Պայթյունի հետևանքով վնասվել է յոթ մեքենա։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են միջադեպի պատճառները։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել և հետաքննություն է անցկացնում միջադեպի առթիվ։

Նմանատիպ հոդվածներ
Շանը փակել են բեռնախցիկում․ օդի խիստ պակասից՝ կենդանին կոտրել է լուսարձակը․ մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Մանուշակյան-Չալյանը գրառում է արել՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկար, որտեղ երևում է, թե կեն...
Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ Ֆրանսիա
Փարիզից Կորսիկայի Այաչիո քաղաք թռչող ինքնաթիռը Լիոնում տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վթարային վայրէջք...
Թրամփի նստավայրին մոտեցած ինքնաթիռը չեզոքացվել է
F-16 կործանիչը որսացել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրին մոտեցած ինքնաթիռը։ Ինքնաթիռը մոտեցել է Մար-ա-Լագո կոչվողմա...
Նոր-Նորքում մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ uպանելով նրան․ մանրամասներ կան դեպքի մասով
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանո...