Դու ուղղակի ծաղրածու ես․ Ծառուկյանը՝ Թոփուրիային
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի՝ օրեր առաջ հնչեցրած ծաղրական խոսքերին։
Ավելի վաղ Թոփուրիան խիստ քննադատել էր Ծառուկյանին՝ հունվարին Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից հրաժարվելու համար։
«Դու ասում ես, որ քեզ դադար է պետք մենամարտերից՝ ընտանեկան խնդիրները լուծելու համար։ Բայց ես տեսնում եմ, որ դու շատ ազատ ժամանակ ունես այս բոլոր հարցազրույցները տալու համար։ Դու ուղղակի ծաղրածու ես», - գրել է Արմանը սոցիալական ցանցի իր էջում։
Նշենք, որ Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ և տոնել 23 հաղթանակ։ Թոփուրիան ունի 17 հաղթանակ՝ անցկացրած 17 մենամարտերում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ին առանձին վայր...
Ոսկու գինն աճել է
NYMEX բորսայի դեկտեմբերի 22-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...