Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը և TRIPP-ը
Եգիպտոսում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ եգիպտական կողմինը՝ ԵԱՀ պլանավորման, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարար Ռանյա Ալ-Մաշատը։
Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների, ներմուծման և արտահանման, արդյունաբերության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, լոգիստիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները`ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։ Հանդիպման ավարտին ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան սկսել է պատրաստվել ընտրություններին
Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո ընտրություններ անցկացնելու վ...
Առաջին անգամ աշակերտները մասնակցելու են համայնքի զարգացմանը միտված որոշումներին
Երևանի քաղաքապետին կից աշակերտական խորհրդի առաջին նիստն էր: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Աշակե...
Ուկրաինան Եվրահանձնաժողովից ստացել է 2025 թվականի ֆինանսական օգնության վերջին տրանշը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային է ուղարկել 2025 թվականի ֆինանսական օգնության վերջին տրանշը՝ 2,3 միլիարդ եվրոյի չափով,...
ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
Եվրամիության խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը երկարաձգելու...