Լուվրի թանգարանը հայտնի կողոպուտից հետո մետաղական ձողեր է տեղադրել․ մանրամասներ
Լուվրի թանգարանը մետաղական ձողեր է ամրացրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին, որտեղից գողերը վերջերս ներխուժել էին և 102 մլն դոլար արժողությամբ զարդեր գողացել: Այս մասին հայտնում է France 24-ը:
Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի անվտանգության չափանիշները խիստ ուսումնասիրության են ենթարկվում հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտից հետո:Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթեյնբոքն ասել է, որ դա պարտավորվել էին անել մինչև տարեվերջ:
Քննարկումներ են ընթանում մյուս պատուհաններին ևս նման ցանցեր ամրացնելու վերաբերյալ:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և «Ապոլլոն» սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում․ մանրամասներ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում։ 29-ամյա մարտիկը սոցցանց...
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Կարճ...
Հաջորդ տարվանից Ստամբուլից Երևան չվերթեր կիրականացվի․ մանրամասներ
Turkish Airlines ավիաընկերությունը հաջորդ տարվանից չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հ...