«Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայումը Բելառուսում ՝ պատասխան էր Արևմուտքին. ՊՆ
Ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայումը Բելառուսում պատասխան էր Արևմուտքի կողմից Մինսկի դեմ ձեռնարկված ագրեսիվ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Որպեսզի նրանք՝ արևմտյան երկրները հասկանան, որ եթե, պարզ ասած, միջամտեն մեզ, կկրեն անընդունելի վնաս», - ասել է նախարարը։
Խրենինը նաև նշել է, որ «Օրեշնիկ» հրթիռային համակարգի մատակարարումը Բելառուսին չի փոխի Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը, քանի որ այդ զենքերը նախատեսված են ռազմավարական զսպման համար։
Դեկտեմբերի 22-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում տեղակայվելու է ոչ ավելի, քան տասը «Օրեշնիկ» հրթիռային համակարգ։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպացիների վերաբերմունքը Ուկրաինայի հակամարտության նկատմամբ փոխվում է. Օրբան
Եվրոպացիների վերաբերմունքը Ուկրաինայի հակամարտության նկատմամբ փոխվում է: Այս մասին գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օր...
Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել ՆԱՏՕ-ն ներսից. Գերմանիայի ՊՆ
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի հավատում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնածավալ հակամարտության հնարավ...
Ռուսական բանակի հաջողությունները սպառնալիք են ՆԱՏՕ-ին. Վադեֆուլ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա Ուկրաինայի հետ պ...
Ուկրաինական զորքերը դուրս են բերվել Սևերսկից
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինական զորքերը դուրս են բերվել Սևերսկից։«Մեր զինվորների կյանքը և...