ԱՄՆ-ում երկու ուղեւորատար գնացքներ են բախվել. կան բազմաթիվ տուժածներ

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում երկու ուղևորատար գնացքների բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով գնացքներից մեկը մասամբ դուրս է եկել ռելսերից: Այս մասին հայտնել Է News 12 New Jersey հեռուստաալիքը։ New Jersey Transit տրանսպորտային օպերատորի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Montclair–Boonton գծում՝ Մոնթքլեր քաղաքի Bay Street կայարանից արեւմուտք ընկած հատվածում։ Վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել 17 մարդ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:




New Jersey Transit-ի ներքին ոստիկանությունը ստուգում է դեպքի հանգամանքները: Բախման պատճառները դեռ հայտնի չեն։ Դեպքի վայր են ժամանել ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Կոլլուրին: Սպասվում է նաև ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչների ժամանումը, որոնք կմիանան հետաքննությանը:




Montclair–Boonton գծի երկայնքով գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով: Ուղևորների համար կազմակերպվում է սպասարկում ավտոբուսներով, որտեղ ընդունվում են երկաթուղային տոմսեր և անցագրեր: New Jersey Transit-ում ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում առաջնային է մնում ուղևորների, աշխատակիցների և արտակարգ ծառայությունների անվտանգությունը:


Քաղաքականություն

Պատահարներ