Նոր-Նորքում մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ uպանելով նրան․ մանրամասներ կան դեպքի մասով
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ապա սպանություն։ Մամուլում գրվեց, որ մի խումբ տղաներ վիճաբանել են, միջադեպի մասնակիցներից մեկը՝ 31-ամյա Բորիս Արզումանյանն ընկել է գետնին, հակառակ կողմի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, որոշել են մեքենան մի քանի անգամ քշել նրա վրա, այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, մինչև ստացած վնասվածքներից Արզումանյանը մահացել է։
Ավելի ուշ պարզվել է, որ Երևանի Նոր Նորքում սպանված Բորիս Արզումանյանը եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու:
Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն, ի՞նչ նորություններ կան դեպքի մասով:
MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե, որտեղից նշեցին․ «Սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք, իսկ երրորդի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցը»,- գրել է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Շանը փակել են բեռնախցիկում․ օդի խիստ պակասից՝ կենդանին կոտրել է լուսարձակը․ մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Մանուշակյան-Չալյանը գրառում է արել՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկար, որտեղ երևում է, թե կեն...
Երկրաշարժ՝ Ռուսաստանում
Կամչատկայի երկրամասում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայ...
Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ Ֆրանսիա
Փարիզից Կորսիկայի Այաչիո քաղաք թռչող ինքնաթիռը Լիոնում տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վթարային վայրէջք...
Թրամփի նստավայրին մոտեցած ինքնաթիռը չեզոքացվել է
F-16 կործանիչը որսացել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրին մոտեցած ինքնաթիռը։ Ինքնաթիռը մոտեցել է Մար-ա-Լագո կոչվողմա...