Այն սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար․ Թրամփը կրկին դատի է տվել թերթին
The New York Times (NYT) պարբերականը հրապարակում է կեղծ նյութեր և սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանց արմատական ձախակողմյան, անհավասարակշիռ վարքագիծը և ստահոդ հոդվածներ գրելը պետք է դադարեցվի։ Նրանք ժողովրդի իսկական թշնամիներն են»,- գրել է նա։
Հոկտեմբերի 17-ին Սպիտակ տան ղեկավարն արդեն երկրորդ անգամ է զրպարտության հայց ներկայացրել պարբերականի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Սա տեղի է ունեցել այն բանից մեկ ամիս անց, երբ դաշնային դատավորը մերժել էր նախնական հայցադիմումը։ Լրամշակված հայցը տարբերվում էր նախորդից և բաղկացած էր 40 էջից։ Բողոքից հեռացվել էին որոշ քաղաքական մեկնաբանություններ, այդ թվում՝ 2024 թվականի ընտրություններում Թրամփի հաղթանակի և «Ռուսաստանի հետ դավադրության մասին առասպելների» վերաբերյալ։
Թրամփն առաջին հայցն ընդդեմ NYT-ի ներկայացրել էր սեպտեմբերի 16-ին։ Նա նշել էր, որ իր համար «մեծ պատիվ էր» Ֆլորիդա նահանգում դատական հայց ներկայացնել թերթի դեմ, որին անվանել էր ԱՄՆ պատմության մեջ «վատթարագույններից և ամենասիստեմատիկ քայքայվածներից մեկը»։ Նրա խոսքով՝ պարբերականը դարձել է արմատական ձախ Դեմոկրատական կուսակցության «խոսափողը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Հալեպում հրետակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել․ մանրամասներ
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասի հրետակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտն...
ԱՄՆ-ն կվճարի անօրինական ներգաղթյալներին, եթե նրանք կամավոր լքեն երկիրը
ԱՄՆ վարչակազմը որոշել է երկիրը կամավոր լքող անօրինական ներգաղթյալներին պարգևատրել մինչև 3000 դոլար։ ԱՄՆ ներքին անվտանգու...
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ին առանձին վայր...