ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հերքել է Բաքվի մեղադրանքները
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր շարունակել են լսել հայ գերիների եզրափակիչ դատական խոսքը, որի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Մնացականյանը նշել է, որ թեև Բաքվում իրեն մեղադրում են ապրիլյան քառօրյա պետերազմը պլանավորելու մեջ, սակայն հայկական կողմի գործողությունները միայն պաշտպանողական են եղել։ ՊԲ նախին հրամանատարը պնդել է, որ պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ինչ վերաբերում է արցախյան առաջին մարտերին ՊԲ նախկին հրամանատարի մասնակցությանը` Լևոն Մնացականյանը շեշտել է, որ չի մասնակցել Թունելի և Բաշլըբելի գործողություններին, որում Բաքուն իրեն մեղադրում է։
Նշվում է, որ Բաքվում հայ գերիների գործով «դատական լսումները» կշարունակվեն դեկտեմբերի 25-ին։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
Եվրամիության խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը երկարաձգելու...
Ադրբեջանը կարող է սկսել գազի մատակարարումներն Ուկրաինա
Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ազգային էներգետիկ կարգավորիչները հաստատել են 2-րդ և 3-րդ նոր...
Ռուսաստանը դեռևս լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին․ Ռյաբկով
Ռուսաստանը դեռևս լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ, սակայն Թրամփի վարչակազմը մի շարք քայլեր է ձեռնարկել ճիշ...
Ռուսական զորքերը կարող են զանգվածային հարձակում սկսել դեկտեմբերի 25-ին․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զգուշացրել է, որ ռուսական զորքերը կարող են զանգվածային հարձակում սկսել Ուկրաինայի...