
Թորքերը, երեկ ետ շպրտվելուց հետո, նորից առաջ են եկել. Բելլա Լալայան

ԱՀ նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թորքերը նորից առաջ են եկել Նոր Ղազանչիի ուղղությամբ..
Այսինքն, երեկ ետ շպրտվելուց հետո, այսօր նորից եկել ու զբաղեցրել են նույն դիրքերը:
ընդ որում, այդ դիրքերից նրանք հեշտությամբ կարող են դիտարկել ոչ միայն Նոր Ղազանչին, այլ նաև հարևան՝ Կիչան գյուղը /դպրոցը, գյուղապետարանը, տները, դաշտը և այլն:
երևի, էլի նախկիններն են մեղավոր ...»:
Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել դիրքերը, մինչդեռ ռուս խաղաղապահների միջամտությունից հետո վերադարձել էին նախնական դիրքին, մինչդեռ այսօր ահազանգ կա, որ կրկին առաջ են եկել: