Մանկական երկաթուղու թունելում կրակի օջախը հայտնաբերվել է
Այս պահին ծխապատ գոտի է, թունելն ամբողջությամբ ծխով պատված է. այրվում են մալուխներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Արթուր Ոսկանյանը:
Նշենք, որ Մանկական երկաթուղի տանող թունելը, որը գտնվում է Սարյան փողոցի հարակից այգում, ամբողջ ծխով է պատված: Սեւ ծուխը բռնել է ամբողջ թաղամասը:
Արթուր Ոսկանյանի խոսքով, այս պահին հետախուզություն է իրականացվում. «Օջախը հայտնաբերվել է, ուժերն ենք վերադասավորում, որ մարման աշխատանքներ իրականացնենք: Երեւի բարձր լարում է եղել, ջերմությունից կրակ է բռնկվել: Ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ այս պահին: 10 րոպեից կսկսենք մարման աշխատանքները: Հետախուզողությունը դուրս կգա, կզեկուցի, որոշում կկայացնենք: 6 հազար վոլտ լարման 30 հատ մալուխներ են»,-ասաց նա՝ հավելելով, որ աամբողջ տարածքը հոսանքազրկվել է:
ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ահազանգը ստացվել է շուրջ 2,5 ժամ առաջ:
Դեպքի վայրում է նաեւ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, ով նշեց, որ այդ մալուխները գրեթե ամբողջ փոքր կենտրոնի այլընտրանքային լրացուցիչ հոսանքի աղբյուր են հանդիսանում. «Բայց մենք ունենք այլընտրանքային աղբյուր եւ հիմա բոլորն արդեն պետք է հոսանքով ապահովված լինեն: Շատ արագ հնարավոր է եղել անցնել լրևացուցիչ սնուցման: Անհանգստանալու որեւէ խնդիր չկա»:
Իսկ ահա բնակիչներից մեկը հայտարարեց, որ առավոտվա 5-ից հոսնաքն անջատված է եւ դեռ չեն միացրել:
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում մարդատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 62-ամյա Կամո Գ-ն իր վարած Գ...
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել
Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցե...
«Սոսիների պուրակի» մեծ մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ. լուրը հաստատեց Կապանի քաղաքապետը
Այսօր համացանցում տարածված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամենրը եղել են Սյունիք...
Ծեծկռտուք Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցուհիների միջև
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ ծեծկռտուք է տեղի ունեցել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցուհիների...