«Սոսիների պուրակի» մեծ մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ. լուրը հաստատեց Կապանի քաղաքապետը
Այսօր համացանցում տարածված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամենրը եղել են Սյունիքի մարզում գտնվող «Սոսիների պուրակ»-ում: Ադրբեջանի նախագահը նույնիսկ լուսանկարներ էր հրապարակել տեղից:
Auroranews- ը պարզելու համար, թե իսկապես Ալիևների ընտանիքը գտնվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքին հարակից, Ներքին Հանդ գյուղում գտնվող «Սոսիների պուրակ»-ում փորձեց կապ հաստատել պատկան կառույցների հետ:
Մեզ հաջողվեց կապ հաստատել միայն Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ, ով էլ նշեց, որ պուրակի մեծ մասը գտնվում է դրանց տարածքում:
Ճշտող հարցին՝ ադրբաջանակա՞ն տարածքում, ասաց. «Չեմ ուզում այդպես ասել, մենք չենք հարմարվում այդ մտքի հետ: Փոքր հատվածը մեր վերահսկողության ներքո է, մեծ հատվածը՝ իրենց: Սահմանազատումն արված է քարտեզով, առանց որևէ փշալարերի է, պարզապես մեր և իրենց սահմանահատվածին դիրքեր են տեղադրվել»:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ անդրադառնալով Ալիևների տարածած լուսանկարին գրել է. «Լուսանկարն իրոք արված է Սոսիների պուրակում։ Դա նախկին Հայկական ԽՍՀ տարածքում գտնված Հայաստանի Հանրապետության տարածք է։ Այն երբևէ չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Երբևէ։ Դա արտացոլված է նաև Գուգլի քարտեզներում` որպես Հայաստանի ներկա մաս։ Նույն այն քարտեզում, որին հաճախ սիրում են հղումներ անել թե՛ ադրբեջանցիները և թե՛ մեր իշխանությունները։
Ալիևները հրապարակել են լուսանկար` այդ տարածքից։ Իսկ դա նշանակում է, որ տարածքը նիկոլ փաշինյանը ոչ միայն նվիրել է Ալիևին, այլև նվիրել է ավելին։ Եթե պուրակը ուղիղ նոր և ապօրինի սահմանին լիներ` անվտանգության նկատառումներից ելնելով` Ալիևն այնուամենայնիվ չէր այցելի այդ վայր։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ալիևին է հանձնվել առավել մեծ տառածք այդ հատվածում և Սոսիների պուրակը հայտնվել է ադրբեջանական ապահով թիկունքում։
Ահա այսպես հանձնվում և նվիրվում է Սյունիքը` այսօրվա Հայաստանի սիրտը»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել
Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցե...
Գեղարքունիքի մարզում 5-ամյա աղջնակ է հանկարծամահ եղել․ Shamshyan
Այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիս...
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ. հայտնի են ոմանց անունները
Այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի...
Մանկական երկաթուղու թունելում կրակի օջախը հայտնաբերվել է
Այս պահին ծխապատ գոտի է, թունելն ամբողջությամբ ծխով պատված է. այրվում են մալուխներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում...