ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մեկ ամսում ավելի շատ մեկնել են Ռուսաստան թե՞ վերադարձել են Հայաստան. ԱԱԾ-ի տվյալները. Analitik. am

Արդեն մեկ ամիս է՝ ՀՀ քաղաքացիները կարողանում են մեկնել Ռուսաստան, Ռուսաստանից էլ կարողանում են գալ Հայաստան: Դա անելու համար ուղղակի պետք է համապատասխան լաբորատորիաներում կորոնավիրուսի թեստ հանձնել, ստանալ բացասական պատասխան ու առավելագույնը 3 օրվա ընթացքում մեկնել, քանի որ թեստի պատասխանը հենց այդքան է ուժի մեջ մնում:

Փետրվարի 3-ին Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը, խոսելով դրա մասին, բառացի հայտարարեց. «Հա, իմիջիայլոց, Ռուսաստանը, որ բացվում ա, օրինակ առաջին օրը, հետաքրքիր ա, ավելի շատ մարդ եկել է, քան՝ գնացել է»:

Analitik.am-ը հարցում է ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու համար, թե քանի մարդ է Հայաստանից մեկնել Ռուսաստան ու քանիսն են Ռուսաստանից եկել Հայաստան. «Խնդրում ենք հայտնել, թե քանի մարդ է Հայաստանից մեկնել Ռուսաստան ու քանի մարդ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան փետրվարի 1-ից սկսած մինչև այն պահը, երբ կգրվի հարցման պատասխանը:

Խնդրում ենք թվերը տրամադրել ամեն օրվա կտրվածքով»:

Մեր հարցումը փոխվարչապետի գրասենյակից հասցեագրվել է ԱԱԾ-ին, որից էլ պատասխանը ստացել ենք.

«Ի պատասխան ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին հասցեագրված Ձեր 12.02.2021թ. հարցման' կից ուղարկում ենք ս.թ. փետրվարի 1-ից մինչև 17-և ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց»  և «Գյոնմրի» հսկիչ աևցագրայիև կետերով 22-ից ՌԴ մեկնած և ՌԴ-ից ՀՀ վերադարձած անձանց թվաքանակի վերաբերյալ սահմանային էլեկտրոնային կաոավարմաև տեղեկատվական համակարգում առկա տվյալները»:

Ցուցակից հասկանալի է դառնում, որ առաջին օրն ավելի շատ գնացել են (1159), քան՝ եկել (917): 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ