Սպորտ
Նադալը 4 ժամ պայքարից հետո պարտվեց Տիմին. Australian Open
Ավստրիան ներկայացնող 25-ամյա Դոմինիկ Տիմը դուրս թողեց Ռաֆայել Նադալին:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում մրցեցին Նադալը և Տիմը: 4 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Տիմը հաղթեց 4 սեթերից հետո` 6:7 (3:7), 6:7 (4:7), 6:4, 6:7 (6:8) հաշվով: Կիսաեզրափակիչում Տիմի մրցակիցը Գերմանիայից Ալեքսանդր Զվերևն է:
Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:
Նմանատիպ հոդվածներ
Ասում ենք` ֆուտբոլիստ չունենք, բա որտեղի՞ց լինի, որ մերոնք շանս չունեն խաղալու, տեղ չունեն իրենց երկրում. Գևորգ Կասպարով
«Արարատ-Արմենիա»-ին է միացել «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստը
Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ է դառնալ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստը. Մխիթարյան
Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստ. ՀՖՖ-ն ամփոփել է արդյունքները
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0