Սպորտ
«Արարատ-Արմենիա»-ին է միացել «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստը
Հայաստանի ֆուտբոլի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի:
Ակումբին է միացել 26-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն: Սերգեյը հանդիսացել է ուկրաինական «Շախտյոր», «Մարիուպոլ», «Արսենալ Կիև» և միշարք այլ ակումբների ֆուտբոլիստ:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ուկրաինական «Կարպատի» ակումբի ֆուտբոլիստ:
Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:
Նմանատիպ հոդվածներ
Քոբին հրաշալի ամուսին էր, սիրող հայր. բասկետբոլիստի կինը հուզիչ գրառում է կատարել
Ասում ենք` ֆուտբոլիստ չունենք, բա որտեղի՞ց լինի, որ մերոնք շանս չունեն խաղալու, տեղ չունեն իրենց երկրում. Գևորգ Կասպարով
Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ է դառնալ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստը. Մխիթարյան
Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստ. ՀՖՖ-ն ամփոփել է արդյունքները
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0