Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ է դառնալ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստը. Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ ՀենրիխՄխիթարյանը պատիվ է համարում 9-րդ անգամ երկրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը:
Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ է դառնալ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ, հիմա արդեն 9-րդ անգամ: Շնորհակալություն բոլոր քվեարկողներին»:
Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանիֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ.քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ էճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան ՀենրիխՄխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:
104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական«Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:
61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբիհարձակվող Տիգրան Բարսեղյանը: