Քոբին հրաշալի ամուսին էր, սիրող հայր. բասկետբոլիստի կինը հուզիչ գրառում է կատարել

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիս Քոբի Բրայանթի կինը Վանեսա Բրայանթը ամուսնու և դստեր մահից հետո առաջին անգամ խոսել է: Բասկետբոլիստի կինը պատմել է, որ իր ընտանիքն ամբողջովին ջախջախվել է վթարից հետո: 

 

«Ես և աղջիկներս ուզում ենք շնորհակալություն հայտնել միլիոնավոր մարդկանց, ովքեր այս ծանր ժամանակահատվածում աջակցություն և սեր են հայտնել: Շնորհակալ եմ ձեր աղոթքների համար, մենք անպայման նրանց կարիքը ունեինք: Մենք ջախջախծված ենք իմ սիրելի ամուսնու և դստեր մահից հետո: Քոբին հրաշալի ամուսին էր, սիրող հայր: Սիրելի Ջոաննա, խելացի աղջիկ, Նատալիայի, Բիանկիի և Կապրի հրաշալի քույր ... Խոսքեր չկան մեր ցավը նկարագրելու համար: Ինձ համար ավելի հեշտ է գիտակցել, որ և Կոբին և Ջիջիին գիտեին, որ իրենց շատ են սիրում: Մենք ուրախ ենք, որ նրանք եղել են մեր կյանքում: Ես շատ կցանկանայի, որ նրանք մեզ հետ լինեին ընդմիշտ: Նրանք երջանկություն էին, որ մեզանից շատ շուտ հեռացան», - գրել է մարզիկի կինը:

 

Վանեսա Բրայանթը նաև ցավակցություն է հայտնել ուղղաթիռի մյուս զոհերի հարազատներին, նշելով, որ կիսում են ցավը: