Հասարակություն

«Օրենքով գող» հասկացությունը սահմանված է, նրանց դեմ պայքարը սկսված. Բադասյան

WRed
«Օրենքով գող» հասկացությունը սահմանված է, նրանց դեմ պայքարը սկսված. Բադասյան

Քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող անձանց դեմ պայքարելու համար մենք ունենք մշակած ռազմավարություն` բավական համբերատար, հերթական քայլերով պայքարելու ենք նրանց դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

 

Հարցին՝ հիմա ՔԿ-ներում կա՞ն «օրենքով գողեր» և քրեական հեղինակություններ և արդյո՞ք վերացված է նրանց ազդեցությունը, Բադասյանն ասել է . «Այո, կան այդպիսի անձինք: Եթե անկեղծ ասեմ՝ նրանց ազդեցությունն ամբողջապես վերացված չէ, սակայն  գործնականում քայլեր կատարված են»:

Նա նշեց, որ քրեակատարողական համակարգում կան խորքային խնդիրներ: «Բազմիցս ասել ենք, որ կան նման ինստիտուտներ և որ նրանք ունեն ազդեցություն ՔԿՀ-ների ներսում: Նաև ասել ենք, որ գործնականում էլ կատարել ենք քայլեր, որ հասնենք նրան, որ ՔԿՀ-ներում լինի միայն օրենքի գերակայություն»,-նշել է նա:

 

Հարցին էլ՝ արդյոք նախարարը հիշո՞ւմ է մի դեպք, երբ «Նուբարաշեն»-ում կամ այլ ՔԿՀ-ում հրավառ նյութեր նետեն, նման կարգի զանգվածային անկարգություններ լինեն, արդյոք դա պայմանավորված չէ՞ քրեական հեղինակությունների դեմ օրինագծով, Բադասյանը նշել է , որ տպավորություն է, թե ինչ-որ շարունակական պրոցեսի մասին են խոսում. «Անկարգություններ եղել են, դրանք դադարեցվել են և հիմա որևէ նախադրյալ չկա, որ նորից կսկսեն անկարգություններ»:

 

Իսկ թե ինչպես պետք է որոշեն քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող անձանց կամ ինչպես ընդունված է ասել՝ «օրենքով գողերին», Բադասյանը հավաստիացրել է, որ քրեական գործի միջոցով. «Այսինքն՝ իրավապահ մարմինները պետք է հավաքեն ապացույցներ, որով էլ դիսպոզիցիայով նկարագրված արարքը կհաստատվի կամ կհերքվի: Եթե նկատի ունենք, որ պրակտիկայում դա հնարավոր չէ որոշել՝ ոչ, հնարավոր է, միջազգային փորձն էլ է վկայակոչվել, տարբեր երկրներում կիրառվել է»:

 

Նա նշեց, որ բավական բարդ ապացուցողական բազա է պահանջվում, սակայն քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող անձ հասկացությունը սահմանված է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250