Թուրքիան և Մեծ Բրիտանիան մոտ են միլիարդավոր դոլարների ռազմական գործարքի կնքմանը
Բրիտանական Middle East Eye պարբերականի տեղեկացմամբ՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքում նախատեսվում է կնքել միլիարդավոր դոլարների ռազմական գործարք։
Հավելենք՝ Անկարայում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի արդյունքներով նախատեսվում է վերջնականացնել «Eurofighter» կործանիչների ձեռքբերման վերաբերյալ համաձայնագիրը։
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան Սթարմերի այցը Անկարա, Մեծ Բրիտանիան արդեն ուղարկել է երկու միավոր «Eurofighter» կործանիչ՝ որպես համաձայնության խորհրդանշական հաստատում։
Հիշեցնենք, որ Թուրքիան եվրոպական կործանիչների գնման շուրջ բանակցությունները սկսել էր 2023-ին։ 2025-ի հուլիսին կողմերը նախաստորագրել էին 40 միավոր «Eurofighter» գնելու վերաբերյալ համաձայնագիր, սակայն գործարքի արժեքը և մի շարք տեխնիկական մանրամասներ դեռևս չէին հստակեցվել։
Նմանատիպ հոդվածներ
6/14 ընտրատեղամասի արդյունքները
6/14 ընտրատեղամասի արդյունքները1. Հանրային ձայն - 492. ՔՊ - 1313. ԱՀԿ - 154. Հաղթանակ - 135. ՈւՀԿ - 56. ՀԵԿ - 117. ԱԱԿ -...
Քամալա Հարիսը հրաժարվել է բանավիճել Թրամփի հետ
ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի շտաբը հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 4-ին...
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Փարաքարի համայնքապետի սպանության դեպքից
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քն...
Ծառուկյանն ասել է՝ ուզում է հանդիպում՝ կհանդիպենք. Նաիրա Զոհրաբյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատասխանելով հարցին՝ արդյոք վերանայումների կարիք կա՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցու...