Հայաստան–Թուրքիա բանակցությունները մոտենում են վճռական փուլին․ Միրզոյանը գնահատում է նոր զարգացումները
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը և Անկարան ակտիվ և ինտենսիվ երկխոսություն են վարում, որը, ըստ նրա, առաջիկայում կտա «շատ շոշափելի արդյունքներ»։
«Շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Ինքս շատ լավատես եմ այս առումով և կարծում եմ, որ առաջիկայում պետք է, որ շոշափելի արդյունքներ ունենա Հայաստան-Թուրքիա երկխոսությունը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Միրզոյանը։
Լրագրողների հարցին, թե ինչ է նկատի ունենում «շոշափելի արդյունք» ասելով, նախարարը չի բացահայտել մանրամասները, նշելով միայն. «էնքան շոշափելի արդյունք, որ այդտեղ ներկա որևէ մեկին մոտ կասկած չթողնի, թե իրենք հենց էդ շոշափելին նկատի ունեն»։
Միրզոյանի հայտարարությունը կարող է վկայել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր դրական փուլ մտնելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար. Թորոսյան
Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Կառուցվել է 14 օրում, համապատասխանո...
Փաշինյանն ու «ՔՊ» պատգամավորները հանդիպել են
Փետրվարի 26-ին, Ազգային ժողովում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հան...
Պեսկովը նախազգուշացրել է Բալթյան երկրներում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բալթյան երկրներում միջուկային զենքի տեղակայումը չի բարձրաց...
Այդ երկրները ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները քարշ են տալիս իրենց տարածք․ Պեսկով
Ռուսաստանը շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև Ռուսաստանը բաց է հարաբերությունների կարգավորման համար նրան...