ԵՄ-ն զայրացած է Մերցի վրա՝ Ուկրաինայի պատճառով

Եվրամիության դիվանագետները կարծիք են հայտնել, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրապարակումը Financial Times-ում ստեղծել է բարդություններ Ուկրաինային վարկ տրամադրելու գործընթացում՝ օգտագործելով Ռուսաստանի սառեցված ակտիվները։ Այս մասին գրել է Euractiv-ը՝ հղում անելով եվրոպական աղբյուրներին։


Ըստ հրապարակման՝ Բրյուսելը շտապ փորձում էր համաձայնության հասնել Կիևին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցում, սակայն գործընթացը կանգ է առել։ Դիվանագետների խոսքով՝ Մերցի սեպտեմբերի 25-ին հրապարակած հոդվածը փոխել է քննարկումների ընթացքը։ «Այդ հարցը պետք էր քննարկել փակ ձևաչափով, ոչ թե հրապարակայնացնել», — նշել է Euractiv-ի զրուցակիցներից մեկը։


Հոդվածում Մերցը առաջարկել էր Ուկրաինային տրամադրել շուրջ 140 միլիարդ եվրոյի վարկ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների հաշվին։ Նա նշել էր, որ այդ վարկը կվերադարձվի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը փոխհատուցի Ուկրաինային պատերազմական վնասները։


Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ այս պահին անհնար է իրավական հիմքով առգրավել Ռուսաստանի սառեցված ակտիվները։

Քաղաքականություն

Պատահարներ