Քաղաքականություն
Կարևոր
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան. Արարատ Միրզոյան
Mariam Z.
ԱԳ նախարարը նշել է, որ հրավերները առայժմ բանավոր են, պաշտոնական փաստաթղթային ձևաչափը կկիրառվի ավելի ուշ:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու հաջորդ գարնանը նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հրավերները առայժմ բանավոր են, փաստաթղթային դեռ չենք ուղարկել»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքները շարունակվում են և հրավերների պաշտոնական գործընթացը կսկսվի առաջիկայում։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի գարնանը Երևանում՝ ԵՄ անդամ և գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղապետներն ազատվել են աշխատանքից․ կեղծ դիպլոմ են ներկայացրել
Julya
«100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների է ենթարկվել, նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ». Տիգրան Աբրահամյան
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասացի՝ չեմ խոսելու, ինչի՞ եք էս ամեն ինչը սարքում. Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել հարցերին
«Իրատես». Հետեւում ենք զարգացումներին. ՀՀԿ-ն դեռ չի շտապում
WRed