Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ՔԿ-ում հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով
Քրեական վարույթ է նախաձեռնվել համացանցում տարածված ձայնագրության առթիվ, որը վերաբերում է եկեղեցականների մասնակցությանը քաղաքական ակցիաներին:
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Քննչական կոմիտեում (ՔԿ) հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն՝ վկայակոչելով ՔԿ-ից ստացված տեղեկատվությունը։
Հոկտեմբերի 17-ին տարածվել էր ձայնագրություն, որտեղ Նաթան Սրբազանը և կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանը զրույց են վարում՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցված պնդումներին։ Ձայնագրության հրապարակումից հետո ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու վերաբերյալ։
ՔԿ-ից հայտնել են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին որևէ ծանուցագիր չի ուղարկվել նշված վարույթի շրջանակներում։ Նաթան Սրբազանը հարցաքննվել է համացանցում տարածված ձայնագրության առնչությամբ իրականացվող նախաքննության շրջանակում։
Պաշտոնական աղբյուրները չեն հաստատել մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Նաթան Սրբազանը հետագայում կրկին հրավիրվել է ՔԿ այլ գործով։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում չեն բացառել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը
Թուրքիայում չեն բացառել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը։ Այս մասին հայտա...
Բահրեյնը խստորեն դատապարտում է իր տարածքի դեմ Իրանի նոր ագրեսիան․ ԱԳՆ
Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Իրանը հարձակվել է թագավորության վրա։«Արտաքին գործերի նախարարությ...
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանատանը
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանատանը։ Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի ներքին...
Արդարադատության նախարարը՝ ՔԿՀ-ների անհնազանդությունների մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ն...