«Վիզաների ազատականացման գործընթացը ՀՀ-ի հետ ընթանում է արագ տեմպերով». Արարատ Միրզոյան
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը և ԵՄ-ն մոտ են գործողությունների պլանի համաձայնեցմանը, իսկ նոր ճանապարհային քարտեզը գրեթե ամբողջությամբ բանակցված է:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացը ընթանում է բավականին արագ։ «Կարծում եմ՝ ՀՀ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման գործընթացն ավելի արագ է զարգանում, քան մի շարք այլ երկրների դեպքում։ Հուսով եմ՝ շատ մոտ ապագայում կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը և կանցնենք իրագործման փուլին»,– նշել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ ՀՀ–ԵՄ նոր ճանապարհային քարտեզը 99,9 տոկոսով արդեն բանակցված է, և երկկողմ հարաբերությունները զարգանում են «գերինտենսիվ» տեմպերով։ «Երբեմն պայմանավորվածություններ ենք ձեռք բերում որոշ ծրագրերի շուրջ, բայց հարաբերությունների խորացման շնորհիվ դրանք շատ արագ դառնում են ոչ արդիական, և նոր՝ ավելի առաջադեմ ձևաչափեր են անհրաժեշտ»,– հավելել է նա։
Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանի եվրոպական ուղղությամբ ակտիվացումը չի հակասում հավասարակշռված արտաքին քաղաքականությանը․ «ԵՄ ընտանիքին մոտենալը չի նշանակում մյուս գործընկերներից հեռանալ։ Հայաստանը շարունակելու է պահել հավասարակշռված և բազմավեկտոր քաղաքականություն»։
Նմանատիպ հոդվածներ
Եթե մարդիկ լավ չեն ընկալել, թե ինչի տակ են ստորագրել՝ ազատ են հայտարարությունից հրաժարվել. Քոչարյանի պաշտպան
Այսօր Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցա...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Ուղիղ ասեցի՝ տղե՛ք, ամոթ է, ջրի վրա քերական գործ հարուցելը ո՞րն է. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարան խուզարկության մտած ԱԱԾ-ն հեռախոսազանգ ստանալուց հետո, ու...
Ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում
Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում են Ա...