ԿԳՄՍ նախարարությունը հետաձգել է ուսուցիչների կամավոր ատեստավորման օրերը
ԿԳՄՍ նախարարի նոր հրամանով ուսուցիչներին տրվել է լրացուցիչ ժամանակ ատեստավորմանը պատրաստվելու համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել են փոփոխություններ։ Դրանք սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 2514-Ա/2 հրամանով։
Ըստ նախարարության՝ ատեստավորման անցկացումը մեկ շաբաթով հետաձգվել է՝ հաշվի առնելով բազմաթիվ ուսուցիչների կողմից ներկայացված դիմումները և նրանց պատրաստվածության հետ կապված մտահոգությունները։ Այս փոփոխությունը նպատակ ունի ուսուցիչներին տրամադրել լրացուցիչ ժամանակ՝ որակավորման քննություններին ավելի արդյունավետ պատրաստվելու համար։
Թարմացված ատեստավորման օրացույցը հասանելի է հրամանին կից հավելվածում՝ նախարարության պաշտոնական կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները
2026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր...
350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա. «Տավուշը հանուն հայրենիքի»
Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան: Այդ մասին հայտնել են գյուղի բնակիչները, փոխանցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ Գլխավոր Հյուպատոսության Խորհրդականը այցելել է Հալեպում Հայ համայնքային կենտրոններում ապաստանածներին
ՀՀ Գլխավոր Հյուպատոսության Խորհրդական, Հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելեց Հալեպի Հայ համայնքային կենտրոններում ապաստանած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանեմ». Արմեն Ալավերդյան
«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Չգիտեմ՝ ինչպես մ...