Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի տեսանյութերի տարածման դեպքը կհետաքննվի դատախազությունում
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը դատախազություն հաղորդում է ներկայացրել՝ կապված Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի հետ։ Այս մասին Auroranews-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Այո, ստացել ենք և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել»,- հաստատել են դատախազությունից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին համացանցում տարածվել էին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր, ինչից հետո մի շարք իրավաբաններ, իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպություններ հայտարարեցին, որ խախտվել է մարդու մասնավոր և անձնական կյանքի իրավունքը։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մի առաջընթաց չկա. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա իրականացրին
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Մասնակիցները պահանջում և...
Փաշինյանը ճիշտ է ասում. Մովսես Հակոբյան. «Հրապարակ»
Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքները քն...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվար ամսվա ընթացքում: «Հայկական ժամ...
Ոչ մի երկիր չի պաշտպանի Ուկրաինան, եթե Ռուսաստանը որոշի լայնածավալ ներխուժում իրականացնել․ Զելենսկի
Չեմ վախենում Պուտինի հետ որևէ ձևաչափով հանդիպումից, բայց չեմ հասկանում, թե ինչու է հանդիպումը լինելու Սոչիում։ Այս մասին...