Սանդու․ Ռուսաստանը կփորձի վերահսկել իշխանությունը Հայաստանում
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը վերանայում է իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և փորձում է ազդել այն երկրների վրա, որտեղ առաջիկայում սպասվում են ընտրություններ։ Նրա խոսքով՝ այս գործընթացի շրջանակում Մոսկվան կարող է փորձել վերահսկողություն հաստատել Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ։
«Ռուսաստանը չի սպասել նման արդյունքների և այժմ փորձում է վերանայել իր պլանները։ Նրանք կկենտրոնանան այն պետությունների վրա, որտեղ ընտրություններ են սպասվում։ Օրինակ՝ Հայաստանում ընտրությունները կկայանան հաջորդ տարի, և նրանք կփորձեն վերցնել իշխանության վերահսկողությունը»,- նշել է Սանդուն՝ Rock FM ռումինական ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը մի շարք եվրոպական երկրներում՝ ներառյալ Ռումինիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում, կիրառում է քարոզչության և ապատեղեկատվության գործիքներ, ինչը, ըստ նրա, շատ ավելի դժվար է նկատել սովորական քաղաքացիների համար։
Սանդուի հայտարարությունները մեծ արձագանք են ստացել միջազգային մամուլում՝ ընդգծելով աճող մտահոգությունները Ռուսաստանի ազդեցության քաղաքականության վերաբերյալ Եվրոպայում և Հարավային Կովկասում։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի փոխմարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին փոխմարզպետը գրել է իր ֆեյսբուքյան...
Լարվեք և հիշեք, երբ Նիկոլը սկսեց խոսել արտահերթ ընտրությունների մասին. Միքայել Մինասյան
Ընտրությունները, որոնք հավանության կարժանանան ներքաղաքական կոլաբորանտների կողմից, ստրկամիտ կուսակցությունների ձեռքով Նիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 տարվա գրեթե բոլոր ընտրությունները կեղծված եք համարում. Լևոն Քոչարյան
Զելենսկին մասնակցել է ԵՄ ղեկավարների հանդիպմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միացել է ԵՄ ղեկավարների հանդիպմանը, որ ընթանում է Էմանուել Մակրոնի՝ ՌԴ-ին ուղղված...