Բեռնատարների վարորդների բողոքը շարունակվում է, կառավարությունը խոստանում է լուծում
Հայաստանում շարունակվում են բեռնատարների վարորդների բողոքի ակցիաները։ Մասնակիցներից մի մասը հանդես է գալիս գործողությունների կոչերով, որոնք, ինչպես նշում են իրավապահ մարմինները, ոչ միայն չեն նպաստում խնդրի լուծմանը, այլ կարող են առաջացնել տնտեսական կորուստներ և անհարմարություններ մյուս քաղաքացիների համար։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հարցը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Կառավարությունը արդեն սկսել է բանակցություններ Ռուսաստանի գործընկերների հետ՝ խնդրի կարգավորման նպատակով։ Թեման քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական խորհրդի վերջին նիստում։
Ռուսական կողմը, ըստ հաղորդագրության, վստահեցրել է, որ գիտակցում է խնդրի հրատապությունը և արդեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը կարող է լուծել առաջացած իրավիճակը։
ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում բողոքի մասնակիցներին պահպանել օրենքը և հարգել մյուս քաղաքացիների իրավունքները՝ խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել հասարակական կարգը կամ տնտեսական գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
88 մլն դրամ. ծխախոտի օգտագործման համար տուգանվել են նաև պաշտոնյաներ
2022 թվականից ուժի մեջ է մտել բաց և փակ սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման արգելքի մասին դրույթը: Tert.am-ը գրավոր հ...
Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն. Մակրոն
Հունվարի 19–ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։ Լիբիայի հակամարտութ...
Դնեպրը ռմբակոծվել է․ կան զոհեր
Ապրիլի 16-ի երեկոյան Ռուսաստանը հարվածել է Դնեպր քաղաքին, հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, վիրավորվել է 28...
Կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը
1 ամսով կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։ Խափանման միջոցը որոշել է դատավոր Դավիթ Արղամանյանը։...