Կառուցապատողը կփոխհատուցի Մարգարյան հիվանդանոցի մոտ վնասված մեքենաների վնասը
Մարգարյան հիվանդանոցի մոտ տեղադրված պաշտպանիչ ցանցը, որը նախօրեին քամու հետևանքով պոկվել ու վնասել էր մի քանի ավտոմեքենա, շուտով կվերականգնվի։ Երևանի քաղաքապետարանից Auroranews-ին հայտնում են, որ կառուցապատող ընկերությունն արդեն հանդիպել է տուժած մեքենաների սեփականատերերի հետ և ձեռք է բերվել փոխհատուցման վերաբերյալ պայմանավորվածություն։
Քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ ընկերությունը պարտավորվել է վերականգնել վնասված պաշտպանիչ ցանցը և իրականացնել անհրաժեշտ անվտանգության աշխատանքներ՝ նման դեպքերից խուսափելու համար։
Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 26-ին, երբ ուժեղ քամու հետևանքով կառուցապատման տարածքում տեղադրված ցանցի հատված էր պոկվել՝ վնասելով կայանած մեքենաներ։
Նմանատիպ հոդվածներ
Զորամասի գազի հաշվիչի տվյալները կեղծվել են. ՊՆ պաշտոնատար անձը գումար է հափշտակել
Բացահայտվել են ՊՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև խարդախությունների, յուրացումների և պաշտոնեական կե...
«Սուրմալու»-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Սուրմալու» առևտրի կենտրոնի փոխտնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ վերաքննիչ բողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրպագուհիներից մեկը բեմի վրա քաշել է երգչուհի Մաքսիմի ձեռքը և գցել նրան
Եկատերինբուրգում «Երաժշտության գիշեր» համերգի ժամանակ երկրպագուներից մեկը բարձրացել է բեմ և փորձել գրկել երգչուհի Մաքսիմ...
Կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը
Փետրվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստը, որի ընթացքում ներ...