Ամենահարուստ երկրներն էլ ունեն ամենամեծ արտաքին պարտքերը. Եղոյանը՝ Հայաստանի վարկային քաղաքականության մասին
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է, որ Հայաստանի կարողությունը՝ միջազգային ֆինանսական կառույցներից վարկեր ստանալու, խոսում է երկրի նկատմամբ ունեցած վստահության մասին։ Նրա խոսքով՝ աշխարհի ամենահարուստ երկրներն էլ ունեն ամենամեծ արտաքին պարտքերը։
«Բազմաթիվ պետություններ կցանկանային Եվրոպական զարգացման և Եվրոպական ներդրումային բանկերից վերցնել 236-ական միլիոն եվրոյի վարկ, ինչպես դա հաջողվում է Հայաստանին»,- նշել է Եղոյանը։ Պատգամավորի կարծիքով, նման վարկային համաձայնություններ հնարավոր են միայն այն դեպքում, երբ վարկատուն վստահ է, որ գումարները կվերադարձվեն։
Եղոյանը նաև ընդգծել է, որ «ամենամեծ վարկերը ունեն ամենահարուստ մարդիկ», հավելելով, որ «աղքատը պարզապես հնարավորություն չունի վարկ ստանալու»։ Նրա խոսքերով՝ Հայաստանի վարկային ակտիվությունը պետք է դիտարկել որպես տնտեսական վստահության արտահայտություն։





























